Namak Im Aghjkan

Namak Im Aghjkan

Arame & D'Litte

Альбом: Namak Im Aghjkan
Длительность: 3:22
Год: 2025
Скачать MP3

Текст песни

Նամակ փոքրիկ իմ աղջկան
Թող վատ օրեր չգան
Քայլերը քեզ ուրախացնեն
Բառերը ցավ չտան
Ես միշտ արել եմ ամեն ինչ, որ աչքերդ փայլեն
Իմ կիսատ երազանքները քո մոտ թող կատարվեն
Ուզում եմ երջանիկ տեսնեմ քեզ ամբողջ մի կյանք
Հայրդ տվել ա ուժ
Ես իմ սիրտն ու հարգանքը
Միշտ մարդ մնալն ա կարևոր
Ամեն տեղ չես գտնի
Հիմա ունես էն ինչ փողով երբեք էլ չես գնի

Ավելի եմ քեզ սիրելու
Միշտ կողքիդ եմ ես լինելու
Թեկուզ հեռու, հեռու
Երջանիկ եղիր իմ աղջիկ
Սերն ա ամեն տեղ տիրելու
Մեր զավակները մեզանից ավելի լավն են լինելու

Ուզում եմ միշտ մնաս կյանքին դու սիրահարված
Միշտ իրարով տարված
Ու մաքուր սիրով լցված
Հիմա սպիտակ հարսի շորով իմ դիմաց կանգնած
Իսկ ես էնքան պահեր, էնքան բառեր ունեմ չասված
Չչարանաս երբեք
Մնա միշտ սիրտդ բաց
Միշտ ներիր
Թեկուզ մի քիչ լինես պարտված
Հիշիր, որ էս կյանքում էլ միշտ բումերանգը կա
Էն ինչ տվել ես դու սրտանց մի օր քեզ հետ կգա

Կյանքի օրենքն ա դա
Մի օր բոլորը մեծանում են
Մարդը հավերժ ա միշտ
Քանի իր գործը մեծարում են
Քայլերը թող ուրախացնեն
Բառերը ցավ չտան
Երբեք չկորցնես ներսիդ փոքրիկ իմ աղջկան

Ավելի եմ քեզ սիրելու
Միշտ կողքիդ եմ ես լինելու
Թեկուզ հեռու, հեռու
Երջանիկ եղիր իմ աղջիկ
Սերն ա ամեն տեղ տիրելու
Մեր զավակները մեզանից ավելի լավն են լինելու

Ավելի եմ քեզ սիրելու
Միշտ կողքիդ եմ ես լինելու
Թեկուզ հեռու, հեռու
Երջանիկ եղիր իմ աղջիկ
Սերն ա ամեն տեղ տիրելու
Մեր զավակները մեզանից ավելի լավն են լինելու