Soul To Soul (Live)
Let Babylon Burn
4:18Կորած սեր 1. Մռայլ մի օր, սենյակ փոշոտ Դու կմնաս այսօր ինձ մոտ Վերջին անգամ իմ հարազատ Այտեր գունատ, ժպիտ թածխոտ Մեկ մտերիմ մեկ անծանոթ Մնաս բարով եղիր ազատ: կրկներգ Երբ երգում էին մեր սրտերը Մեղեդին մաշված Դեռ ծխում էին խարույկները Օրերում անցած Անավարտ խճանկար էր Ցիր ու ցան պատկեր Անձնուրաց մոլորություն էր Որ կոչվում էր սեր: 2. Երբ դառնում է պատմությունը առասպել Երբ սկսում է լռությունը արտասվել Երազներդ կրկնվում են շատ հաճախ Բայց մնում կիսատ Նմանվում են հին խոսքերը ասմունքի Վերածվում են քո հուշերը պատրանքի Պարզապես դառնում է օրդ երեկվա Գեղեցիկ հեքիաթ: