Siroum Em Kez
Harout Pamboukjian
3:34Անցել ենք արդեն մեր սիրո ճամփով Մոռացումների տխուր ու մոլոր արահետը մութ, Չենք սիրում իրար խելագարի պես Ժպտում ենք թեթև, մեծահոգորեն, լուռ սիրողների: Հիշիր, սիրելիս, մեր սերը անցած, Որքան երազներ ու ոսկե հուշեր Ցնդեցին անդարձ: Հիմա, երբ չկաս, որ գրկես ինձ սեր, Ցուրտ է ու պարապ առանց քեզ, իմ սեր, Աշխարհը արար: Ու այն ամպի պես' անձրևի կարոտ, Իմ սրտով անցավ' մեղմիկ ու մոլոր, Անցավ ու գնաց, գնաց: Դողաց սրտիս մեջ իր հետքը խոնարհ, Ու ստիպեց նորից կարոտելու քեզ Ոի անցավ, գնաց: Հիշիր, սիրելիս, մեր սերը անցած, Որքան երազներ ու ոսկե հուշեր Ցնդեցին անդարձ: Հիմա, երբ չկաս, որ գրկես ինձ սեր, Ցուրտ է ու պարապ առանց քեզ, իմ սեր, Աշխարհը արար: